Շիրակի մարզում 15-ամյա տղան ինքնասպանության փորձ է արել` պատճառաբանելով իր քայլը, որպեսզի ընկերուհին համոզվի, որ իրեն շատ է սիրում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Շիրակի մարզում 15-ամյա տղան ինքնասպանության փորձ է արել` պատճառաբանելով իր քայլը, որպեսզի ընկերուհին համոզվի, որ իրեն շատ է սիրում. shamshyan.com

Երեկ սեպտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Էկզոգեն թունավորում ծխից» ախտորոշմամբ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 15-ամյա Ա. Ա-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` հիվանդանոց է մեկնել օպերատիվ քննչական խումբը` Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Թորոյանի գլխավորությամբ:

Ինչպես նաև Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում տանը Ա. Ա-ն ինքնասպանություն գործելու նպատակով այրել է խոհանոցում աթոռի վրա դրված հագուստները, իսկ հետո լոգարանում շեղբով կտրել է ձախ դաստակի վերին հատվածը:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով 15-ամյա տղան իր այդ քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ինքն այդ քայլին է դիմել, որպեսզի ապացուցի ընկերուհուն, որ իրեն շատ է սիրում: Գ. Շամշյանի տեղեկություններով երեխան սովորում է Հանրապետությունում գործող արհեստագործական ուսումնարաններից մեկում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com