Իզաբելլա Աբգարյանի Facebook-յան հրապարակումը.
«Գիտեմ, որ շատերդ մտահոգված էիք զինծառայությունից հետո ուսման խնդիրներ ունեցող ուսանողների ճակատագրով։ Շնորհակալ եմ, որ աջակցեցիք և անտարբեր չգտնվեցիք։
Օրվա մեծ մասը զբաղվել եմ այդ հարցով ու պիտի ասեմ, որ տեղի ունեցավ մի շատ դրական բան՝ հասարակական սեկտորի ներկայացուցիչ ԲՈՒՀի ռեկտոր ԱԺ պատգամավոր ձևաչափով կառուցողական քննարկում, որը կտա իր պտուղները։
Հաճելի էր, որ չնայած տարբեր դիրքերի և հայացքների, կարևորագույն հարցում միակարծիք էինք և պատրաստ ենք համատեղ լուծում գտնել։ Այն է՝ զորացրված տղաները չպետք է հավասարեցվեն ֆակուլտետ կամ բուհ փոխողներին։
Շնորհակալ եմ ԵՊԲՀ ռեկտորին և Աժ պատգամավոր Արման Սաղաթելյանին արձագանքելու և խնդրին ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար։
Հիմա հանգիստ եմ, որ այս կարևորագույն խնդիրը ուշադրության կենտրոնում է և պատշաճ լուծում կստանա։
Պատրաստ եմ համագործակցել հետայսու»։