Սերոբ Խաչատրյան. «Հաջորդը լինելու են ծննդատան գլխավոր բժիշկները»
Advertisement 1000 x 90

Սերոբ Խաչատրյան. «Հաջորդը լինելու են ծննդատան գլխավոր բժիշկները»

Սերոբ Խաչատրյանի Facebook-յան հրապարակումը.

«Սկզբում բուհերի ղեկավարներն էին հայտարարում‚ որ իրենց շրջանավարտները աշխատում են հայտնի ընկերություններում‚ հետո դպրոցների տնօրենները սկսեցին հայտարարել‚ որ իրենց շրջանավարտները ընդունվում են հայտնի համալսարաններ։

Այսօր տեղեկացա‚ որ կան մանկապարտեզների տնօրեններ‚ ովքեր ասում են‚ որ իրենց շրջանավարտներն ընդունվում են հայտնի դպրոցների անվճար բաժիններ։

Հաջորդը լինելու են ծննդատան գլխավոր բժիշկները։

Նրանք ասելու են‚ որ իրենց մոտ ծնված երեխաներն ընդունվում են հայտնի մանկապարտեզներ։ Կարելի է շարունակել…»: