Թոշակառուն ինքնաձիգով գնդակահարել է անկոչ հյուրերին
Advertisement 1000 x 90

Թոշակառուն ինքնաձիգով գնդակահարել է անկոչ հյուրերին

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ստավրոպոլի երկրամասի բնակչի հանդեպ, ով կասկածվում է երկու քաղաքացիների սպանության մեջ: Ըստ life.ru-ի, այդ մասին հաղորդել են Ռուսաստանի քննչական կոմիտեի երկրամասային վարչության մամուլի ծառայությունից:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին, Շպակովսկի շրջանում:

61-ամյա թոշակառուի տան դարպասը թակել են երեք անծանոթներ: «Նա դուրս է եկել ու բակի մոտ տեսել նախկինում իրեն անծանոթ 43-ամյա տղամարդու, 16-ամյա և 19-ամյա երիտասարդների, որոնց հետ անմիջապես վեճ է սկսվել չնչին առիթով»,- պատմել են քննիչները:

Քննչական կոմիտեում հավելել են, որ թոշակառուն անկոչ հյուրերին խնդրել է սպասել իրեն: Տանտերը տուն է մտել, վերադարձել արդեն ինքնաձիգով և գնդակահարել հյուրերին:

«Ստացած վնասվածքների հետևանքով 43-ամյա տղամարդը տեղում մահացել է, 16-ամյա անչափահասը նույն օրը մահացել է հիվանդանոցում, իսկ 19-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով գտնվում է հիվանդանոցում, ճշտել են կոմիտեում:

Քրեական գործը հարուցվել է Ռուսաստանի քրեական օրենսգրքի սպանություն և սպանության փորձ հոդվածներով: Թոշակառուն մեղադրվում է նաև անօրինական կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ կրելու հոդվածով: Հրաձիգին ձերբակալել են: