Կրասնոդարում մարդակեր ամուսինները սպանել և կերել են առնվազն 30 մարդ
Advertisement 1000 x 90

Կրասնոդարում մարդակեր ամուսինները սպանել և կերել են առնվազն 30 մարդ

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մարդակետների ընտանիք, որոնք 18 տարի շարունակ մարդ են սպանել, գրում է Daily Mail-ը: Ընդհանուր առմամբ նրանք սպանել են առնվազն 30 մարդ: Նշվում է, որ ամուսինները ոչ միայն սպանել, անդամահատել և կերել են մարդկանց, այլև պահածոյացրել նրանց միսը:
Կրասնոդարից մարդակերների ընտանիքը կանոնավորապես հաճախում էր գեղեցկության սրահ և 3-4 հազարական ռուբլի ծախսում սանրվածքների վրա: Անսովոր հաճախորդների մասին Life-ի հետ զրույցում պատմել է սրահի աշխատակցուհի Յուլիան:

Ըստ վարսավիրի, ծանոթանալիս զույգը ոչ ամենահաճելի տպավորություն է թողել: Սկզբից աղջիկը զարմացել է, որ արտաքուստ ոչ բարեհաջող մարդիկ հետաքրքրվում են թանկարժեք վարսավիրական ծառայություններով:

«Սկզբից թվաց, որ նրանք կամ հարբած են, կամ ինչ-որ բանի ազդեցության տակ: Սկսեց Նատալյան մեզ հարցնել ներկելու համար ինչը որքան: Սկզբից ինձ թվաց, որ դա ինչ-որ ծաղր է… Այդպիսի մարդիկ, որտեղից նրանց փող ներկելու համար»,-զարմանում էր Յուլիան:

Ինչպես պարզվել էր ավելի ուշ, զույգը չուներ որևէ խնդիր ֆինանսների հետ կապված, մեկ այցելության ընթացքում նրանք սրահում թողնում էին երեք-չորս հազարական ռուբլի:

Ըստ Յուլիայի, ամուսիններն իրար հատուկ քնքշությամբ էին վերաբերվում:

Ավելի վաղ հայտնվել է, որ Կրասնոդարում բռնված ամուսիններ Դմիտրի և Նատալյա Բակշեևները, ովքեր կասկածվում են սերիական սպանությունների և մարդակերության մեջ, հսկայական պարտքեր են կուտակել ԲՇՏ-ում, որի պատճառով զրկվել են բնակարանից: