Twitter միկրոբլոգների ծառայությունը թեստավորում է հաղորդագրություններում սահմանափակումների կրկնակի մեծացումը՝ մինչև 280 նիշ: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել են ընկերության ներկայացուցիչները: Նախկինում միկրոբլոգում հաղորդագրությունները սահմանափակված էին 140 նշանով:
«Մենք ցանկանում ենք, որ աշխարհում ամեն մարդ կարողանա Twitter-ում հեշտությամբ արտահայտել իր մտքերը, ուստի ինչ-որ նոր բան ենք անում. մենք պատրաստվում ենք փորձարկել սահմանաքանակի մեծացումը մինչև 280 նիշ»,- հայտնել է ընկերության կառավարիչ Ալիզա Ռոուզենը: Նշվում է, որ հաղորդագրություններում սահմանաքանակի մեծացումը չի վերաբերի ճապոներենին, չինարենին և կորեերենին՝ դրանց գրման առանձնահատկությունների պատճառով:
Like 0 Tweet Համօգտագործել ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին նույնպես հայտնել է հաղորդագրություններում նշանների սահմանաքանակի մեծացման մասին՝ գրելով ուղիղ 280 նիշ երկարությամբ թվիթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: