
Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում 74 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է կատարել։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Տղամարդը չի վնասվել։ «Գետնին կրակը վառվել է, բայց ոստիկանության աշխատակիցները հասցրել են նրան դուրս բերել կրակից և տեղափոխել են ոստիկանության բաժանմունք»։ Ոստիկանության կողմից առայժմ չհաստատված տեղեկություններով, տղամարդն այդ քայլին է դիմել սոցիալական ծանր վիճակից դրդված: Նա ականատեսներին ասել է, որ իր խնամքին 24 անձ ունի և չի հասցնում հոգալ նրանց կարիքները։