Անձին հաշվառումից հանելու առանձնահատկությունները
Advertisement 1000 x 90

Անձին հաշվառումից հանելու առանձնահատկությունները

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-յան իր էջում գրում է.

«ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԱՌԱՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆՆԵՐԸ

1) Անձին հաշվառումից հանելու դեպքում մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է, որպեսզի բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձը հանվի հաշվառումից:

Իսկ սեփականատիրոջ համաձայնությամբ հաշվառման դեպքում եթե սեփականատերերը մի քանիսն են, բոլորը պարտադիր տալիս են գրավոր համաձայնություն:

2) Հաշվառումից հանելու դեպքում լիազորված անձի միջոցով գործընթացը կազմակերպելիս լիազորագիրը կարող է լինել հասարակ գրավոր ձևով՝ առանց նոտարի կողմից վավերացվելու:

Իսկ հաշվառման գործընթացի ժամանակ, եթե սեփականատերը անձամբ չի ներկայանում անձնագրային ծառայություն, համաձայնությունը պարտադիր պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

3) Լիազորված անձի միջոցով անձին հաշվառումից հանելու դեպքում լիազորագրում կարող է ընդամենը նշված լինել գործողության տեսակը, առանց հաշվառումից հանվող անձանց մատնանշման (օրինակ, լիազորում են հաշվառումից հանել ցանկացած անձի-/իհարկե ոչ սեփականատիրոջը կամ օգտագործամն իրավունք ունեցող անձին/):

Հաշվառման դեպքում, եթե սեփականատերը չի կարող ներկայանալ անձնագրային ծառայություն, համաձայնությունը բացի նոտարական կարգով վավերացված լինելուց պետք է պարունակի հաշվառվող անձի տվյալները, ում սեփականատերը համաձայն է, որ հաշվառվի»: