Երևանում բժիշկները կաշառքի դիմաց կեղծ տեղեկանքներ են տվել զորակոչիկներին
Advertisement 1000 x 90

Երևանում բժիշկները կաշառքի դիմաց կեղծ տեղեկանքներ են տվել զորակոչիկներին

Երևանի 4 բժշկի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել` կաշառքի դիմաց քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկանքներ տրամադրելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կեղծ տեղեկանքներ են տրամադրվել հիմնականում նախազորակոչային տարիքի տղաներին։

Այսպիսով, նրանք, փաստորեն օգնել են կեղծ տեղեկանքների միջոցով ապօրինի խուսափել զինծառայությունից։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 4 բժիշկներից 3-ը կալանավորված են, 1-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննությունը շարունակվում է։