Օպերայի տնօրենը կարևոր է իմանա, թե ի՞նչ կոշիկներով են թաղել Ալեքսանդր Թամանյանին. asekose.am
Advertisement 1000 x 90

Օպերայի տնօրենը կարևոր է իմանա, թե ի՞նչ կոշիկներով են թաղել Ալեքսանդր Թամանյանին. asekose.am

Լուսահոգի Ալեքսանդր Թամանյանի հոգին հաստատ անհանգիստ է, ինչպես անհանգիստ է յուրաքանչյուր երևանցու միտքը, ով տեսնում է քաղաքի  ու Երևանի մշակութային ժառանգության հանդեպ «գեղցիների» վերաբերմունքը:

Ի դեպ, հուսով եմ՝  հասկանում եք, որ «գեղցին» կապ չունի գյուղում ապրող մարդու հետ, «գեղցի» կարող է լինել  նաև ու նույնիսկ ԱՄՆ-ում ապրողն ու Ռուսաստաններում իր կապերով հպարտացողը:

Նման «գեղցիական» վերաբերմունք վերջերս շատերը նկատեցին օպերայի և բալետի շենքի  հանդեպ. Հուշարձանի վրա օդափոխիչ սարք էր տեղադրվել, որը , ըստ երևույթին, ավելի էր հովացնելու տնօրենի աշխատասենյակը:

Ուշադիր ու հոգատար երևանցիները միանգամից իրենց վրդովմունքը արտահայտեցին, ինչից հետո օդափոխիչ սարքը մոխրագույն՝ օպերայի շենքի երանգով ներկեցին, սակայն , թերևս, հասկանալով, որ սա միայն ավելի է ընդգծում ձեռառնոցին մշակութային ժառանգության նկատմամբ, ի վերջո, չարաբաստիկ օդափոխիչը ոնց տեղադրել էին, այդպես էլ ապամոնտաժեցին:

Հուսանք, օպերայի տնօրենն իր աշխատասենյակում ոչ կմրսի, ոչ կշոգի ու նաև կկարդա պատմությունը, թե ինչպես ու ինչ կյանքով  է իրեն ու մեզ բոլորիս ժառանգել  օպերայի թատրոնի շենքը Ալեքսանդր Թամանյանը:

Ինչպես պատմվում է «Երեւանի գլխավոր գաղտնիքը» ֆիլմում, Ալեքսանդր Թամանյանը, որի ամենահայտնի աշխատանքներից մեկը Երևանի օպերայի  և բալետի թատրոնի շենքն է,  մահացավ  1937թ.-ին: Երբ նրան դրել են դագաղի մեջ, բոլորը ապշել են` Հայաստանի գլխավոր ճարտարապետի կոշիկները մաշված էին: Նա իր կոշիկները մաշել էր ժողովրդական տան շինհրապարակում, իսկ ուրիշ կոշիկներ Թամանյանը չուներ: Նրան հագցրել են ավագ որդու՝ Գեորգիի սպորտային հողաթափերը` նախապես վրայից հանելով մետաղյա փշերը:

Ի դեպ, Թամանյանի մահից հետո, Երեւանի կառուցումը շարունակել է նրա ավագ որդին` Գեորգի Թամանյանը:

asekose.am