Լիզա Ճաղարյան. «…Էս խեղճ ռաբիսը ճնշված, մոռացված, սոված-ծարավ ճամփեքին ընկած էր…»
Advertisement 1000 x 90

Լիզա Ճաղարյան. «…Էս խեղճ ռաբիսը ճնշված, մոռացված, սոված-ծարավ ճամփեքին ընկած էր…»

Գրող, արձակագիր Լիզա Ճաղարյանը Facebook-յան իր էջում գրում է. «Այ մալադեսսսսսս Շարմի «ինտելեկտուալ» Ջաղինյանին, որ ռաբիսի համար կանաչ ճանապարհ բացեց։ Այ մարդ, էս խեղճ ռաբիսը ճնշված, մոռացված, սոված-ծարավ ճամփեքին ընկած էր, էդ մարդը բերեց, անունն էլ դրեց «Ամենակարող երգիչ», որ էդ խեղճերը մի կտոր հացի տեր դառնան, էս չարակամներն էլ վրա են տվել էդ անարդարացիորեն մերժվածներին։

Հարգելիներս, ձեզ մի հատ թափ տվեք։ ՌԱԲԻՍԸ ՁԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ ՉԻ ԶԳՈՒՄ։ Ռաբիս երգիչները, հազար անգամ ՑԱՎՈՔ, էնքան երկրպագուներ ունեն էս երկրում ու, մեր մեջ ասած՝ ի սփյուռս աշխարհի, էնքան հաբռգած միլիոնատերեր ունենք, որ առանց դրանց կնունք ու ծնունդ չեն անում, որ իրենց աշխատած փողերով ձեզ էլ կառնեն որդոց որդի, ինչպես առել են Ջաղինյանին՝ իրենց «արվեստը» գովազդելու համար, մտքներին դնեն՝ Օպերայի շենքն էլ կառնեն, Մատենադարանն էլ, Պատկերասրահն էլ։ Ու ձեր էս տարօրինակ ու անբացատրելի ողբուկականով դուք միայն նպաստում եք էդ ահավոր հեռանկարին։

Հայաստանին ռաբիսն ուտում է ԲՈԼՈ՛Ր ասպարեզներում։ Զարհուրելի է ուղղակի էս «մարդասիրական խանդավառությունը», զարհուրելի՛։

Էնքան զարհուրելի է, որ լալկվում եմ ու չգիտեմ, թե էլ ինչ ասեմ։(((((»:



Նման նյութեր