Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավելի քան երկու հազար տարվա ընթացքում անթիվ անհամառ փորձություններով անցավ Հայաստանն ու հայ ազգը: Քրքրում, զավթում, ավերում էին Հայոց աշխարհը պարթեւներն ու հռոմեացիք, արաբներն ու սելջուկները… Համիդյան ջարդերով անցավ հայ ժողովուրդը, Մեծ Եղեռն վերապրեց… «Քշեցին տներից անապատ, խլեցին ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցին հայերի տներն ու եկեղեցիները…»:
Ստալինյան բռնաճնշումների ենթարկվեց հայ ժողովուրդը, համաշխարհային պատերազմ տեսավ, ավերիչ երկրաշարժ, շրջափակում, տնտեսական ճգնաժամ, ղարաբաղյան պատերազմով անցավ, անկախություն ձեռք բերեց… Հաղթահարեց բոլոր փորձություններն ու Փյունիկի նման վեր հառնեց, չկարողացան «շունշանվորդիները» ջնջել հային…
Բայց հիմա դավադիր ուժերի կողմից ընդունվեց ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը.. Եվ այդ քայլին Հայաստանն ու հայ ազգը էլ չեն կարողանա դիմակայել եւ անվերադարձ կկործանվի մեր ազնիվ ցեղը…