Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում նամակով դիմել է ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին:
«Մի քանի օր առաջ ես դիմել էի ապահովագրողների բյուրո հետևյալ հարցով. «Իրավունք ունե՞ն արդյոք այն ապահովագրական ընկերությունների գործակալները, որտեղ ՀՀ քաղաքացին երբեք գործարք չի կատարել, զանգահարել վերջինիս (ի դեպ, այդ զանգերը կրում են պերմանենտ բնույթ), և եթե իրավունք ունեն, որտեղի՞ց նրանց իմ անձնական տվյալները»:
Քանի որ որևէ պատասխան չստացա, ստիպված եմ դիմել Ձեզ:
Հիմա բուն հարցս. «ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը կարգավորված է, արդյո՞ք, որևէ օրենքով և, եթե այո, ապա ինչո՞ւ, գոնե ապահովագրական ընկերությունների համար, չի գործում այդ օրենքը»: