Սելֆի անելիս ուսանողները չեն նկատել, թե ինչպես է հետին պլանում խեղդվել իրենց ընկերը
Advertisement 1000 x 90

Սելֆի անելիս ուսանողները չեն նկատել, թե ինչպես է հետին պլանում խեղդվել իրենց ընկերը

Բանգալորում, Հնդկաստան, Ազգային քոլեջի ուսանողները կազմակերպել են զբոսախնջույք 300-ամյա տաճարի մոտ, որից հետո գնացել են մոտակա լիճը՝ լողալու, որտեղ մի քանի սելֆի են արել: Ընկերներն այնքան են տարվել լուսանկարմամբ, որ անգամ չեն նկատել իրենցից մեկի կորելը, հաղորդում է Daily Mail-ը:

Այն մասին, որ Վիշվասը խեղդվել է, հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ուսանողներից մեկը նայել է ստացված կադրերը: Պատահարից մեկ ժամ անց նրանք վերադարձել են լճի մոտ, սակայն պատանին արդեն մահացած է եղել:

17-ամյա պատանու ծնողները պատահածի համար մեղադրում են դասախոսներին: Լճում արգելված է եղել լողալ, սակայն տղաները անտեսել են նախազգուշացումը, իսկ դասախոսները չեն կանգնեցրել նրանց: Ուսումնական հաստատության ղեկավարությունը խոստացել է հետաքննություն անցկացնել և գտնել մեղավորներին: