«Հորս թաղման օրը գողացել է մեր տան, ամբողջ գույքի վկայականներն ու փաստաթղթերը, մայրիկիս ոսկե թևնոցը». Նորիկ Սիմոնյան. aravot.am
Advertisement 1000 x 90

«Հորս թաղման օրը գողացել է մեր տան, ամբողջ գույքի վկայականներն ու փաստաթղթերը, մայրիկիս ոսկե թևնոցը». Նորիկ Սիմոնյան. aravot.am

aravot.am-ը գրում է. «Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին՝ Նորիկ Սիմոնյանը, շարունակում է հերքել հորեղբոր՝ Արամ Սիմոնյանի «բացահայտումները», որոնք նա շարունակում է ներկայացնել լրատվամիջոցներին:

Անդրադառնալով մամուլում նախօրեին հրապարակված իր հորեղբոր հերթական հարցազրույցին, որում նա մասնավորապես ասել էր. «Իսկ ինչի՞ կարող էր ընդունակ լինել մի որդի, որը սառնասրտորեն քննիչներին ասում է՝ այո, ես եմ հորս դիակը շպրտել ձորը, ես եմ էդ մեծ քարը դրել գլխին: Դե, մտածեք` ինչերի՞ կարող էր ընդունակ լիներ նման որդին:

Մանուկի սպանությունը ինձ համար բացահայտված է այնքանով, որ եղբորս սպանել է որդին: Ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում են եղբորս սպանությունը թաքցնողների անունները, թե ովքեր են Նորիկին ու Ռուզաննային հուշել, օգնել, որ էդչափ դաժան ձեւով ազատվեն եղբորս անշնչացած դիակից», Նորիկ Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ինքը քննիչին նման բան չի ասել, ապա հարցադրումներ առաջ քաշեց.

«Իսկ ինչու նա չի ասում, որ հենց թաղման օրը, տանից գողացել է մեր տան և մեր ամբողջ գույքի վկայականներն ու փաստաթղթերը, որոնց հետ կար նաև հորական տատիկիս պատկանող, մորս նվեր հասած ոսկե թանկարժեք թևնոց»:

Անդրադառնալով հորեղբոր մեկ այլ հայտարարության, թե ինքը հոր մահից հետո բնակվում է ազգականի՝ Յուրիկ Սիմոնյանի տանը, հավերի հետ միասին՝ Նորիկ Սիմոնյանը շարունակեց.

«Ընդամենը գիշերել եմ մի քանի անգամ… իսկ բնակվում եմ արդեն շատ վաղուց այն տանը, որտեղ միշտ էլ բնակվել եմ՝ մեր տանը, հավերին նվիրել եմ հարևաններին և հորեղբորս՝ Յուրիկին, քանի որ ես նրանց խնամելու ժամանակ չունեմ: Տան դռները բաց են, փորձում եմ կարգի բերել տունը: …Տեղեկություն է եղել, որ ես տուն եմ վաճառում, կամ ինչ որ գույք, չկա նման բան, այդ տունը իմ հայրական տունն է և, ի տարբերություն Արամի, այդ տունը չի վաճառվի ոչ մի գնով»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: