Հարսի ու սկեսուրի ողբերգական վթարի գործ. մեղադրյալ վարորդը պատմել է՝ ինչպես է եղել վթարը. news.am
Advertisement 1000 x 90

Հարսի ու սկեսուրի ողբերգական վթարի գործ. մեղադրյալ վարորդը պատմել է՝ ինչպես է եղել վթարը. news.am

Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին հուլիսի 1-ին 2 մարդու կյանք խլած ողբերգական վթարի գործով մեղադրյալ Վիգեն Սեխլեյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարորդի պաշտպան Կարեն Քալանթարյանը:

«Գործն արդեն դատարանում է, ենթադրվում է, որ դատաքննությունն արագացված կարգով կընթանա, քանի որ իմ պաշտպանյալը լուրջ առողջական խնդիրներ ունի, վթարից հետո քայլել չի կարողանում, դատարան պետք է ներկայանա անվասայլակով»,- ասաց Կարեն Քալանթարյանը:

Նշենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վիգեն Սեխլեյանը սթափ վիճակում, մոտ 70-80 կմ/ժ արագությամբ Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին, առանց նախապես համոզվելու վազանցի կատարման անվտանգության մեջ, դուրս է եկել վազանցի ու ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել հանդիպակաց ուղղությամբ ընթացող մեքենային: Վթարի հետեւանքով այդ մեքենայի ուղեւորներ, հարո ու սկեսուր մահացել են:

Կարեն Քալանթարյանը նշեց, որ իր պաշտպանյալն ամբողջությամբ ընդունում է իր մեղքը. «Իմ պաշտպանյալի պատմելով՝ տեսադաշտն այդ պահին փակ է եղել, փորձել է շրջանցել, բայց նկատել է, որ դիմացից մեքենա է գալիս, քաշել է ձախ, բայց այդ դիմացի մեքենան էլ աջ է քաշել ու այդպես հարվածել են միմյանց»:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: