
ArmLur.am-ը գրում է. ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ամուսնանում է: Նրա ընտրյալի` Արիանա Կաոլիի հետ հարսանիքի օրն արդեն հայտնի էր: Այն կայանալու է սեպտեմբերի 30-ին` Երևանում:
Կայքին որոշ մանրամասներ են հայտնի դարձել հարսանեկան արարողությունից: Մասնավորապես, կայքի տեղեկություններով` գրոսմայստերի հարսանիքի քավորը լինելու է Սերժ Սարգսյանը:
Կայքին հայտնի դարձավ նաև, որ հարսանեկան արարողության միջոցառումը տեղի է ունենալու «Ռեդիսոն Բլյու» ռեստորանյաին համալիրում: