Իզաբելլա Աբգարյան. «Ի՞նչ արժե»
Advertisement 1000 x 90

Իզաբելլա Աբգարյան. «Ի՞նչ արժե»

Իզաբելլա Աբգարյանի Facebook-յան գրառումը.

«Inc arze??

Ամենահուզող հարցերից մեկն է, թե ինչու ապրանքներ և ծառայություններ մատուցողները Ֆեյսբուքում գովազդվելիս չեն նշում գին։

Էջեր վարողների հետ շփվելու և սեփական հետաքննությունն անելու արդյունքում պարզել եմ երեք պատճառ.

1) անբան են ու թամբալ

2) իրենց ամեն գնով պետք է ձեր հեռախոսի համարը կամ մեյլը, որը մտցնում են պոտենցիալ հաճախորդների բազայի մեջ ու հետո ձեզ հետ «աշխատում»՝ ծանուցումներ, նորույթ, ակցիաներ ուղարկում մեյլով կամ sms

3) գնային ճկուն քաղաքականություն են վարում։ Այսինքն, մի գին ուրիշի համար է, այլ գին, փաթեթ ձեզ կառաջարկեն ու երկար «կմշակեն»՝ համոզելու, որ ձեզ բացառիկ լավ պայման են առաջարկում։ Ի դեպ, հաճախ հենց նույն գինը բոլորին առանձին֊առանձին ներկայացնում են որպես բացառիկ ? »: