
Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ 1992թ-ից ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակել է որպես Տարեցների միջազգային օր և ընդգծեց, որ այսօրվա հրամայականը ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերություն ապահովելուն ուղղված գործողությունների իրականացում:
«Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև տարեցների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ սկզբունքորեն նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը` հանձնարարում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 1-ամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց` աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորության հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` Սոցիալական այլընտրանքային ծառայությունների (ինչպես օրինակ ցերեկային կենտրոններ և տնային խնամք) համակարգի ներդրման ուղղությամբ»,- ասաց վարչապետը: