Կառավարության այսօրվա նիստում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ չզեկուցվող հարցերին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը 2018 թվականի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերին հավանություն տալու նախագծի վերաբերյալ հարց բարձրացրեց:
«Ամսի 26-ին ձեր մոտ կայացած խորհրդակցության ժամանակ թիվը փոխվեց», – ասաց Լևոն Մկրտչյանը:
Նախարարին միջամտեց վարչապետ Կարեն Կարապետյանն՝ ասելով. «Թիվը չփոխվեց, թիվը ֆիքսվեց, որ պետք է լուծում տալ, ֆինանսների նախարարը այդ մասին կմտածի և այնտեղ միակ տարբերակը բյուջեն չէ, էդ մեր գլխի մեջ տեղ ունի, չնայած ուզում եք՝ մեկ օր ժամանակ ֆիննախի հետ խոսելու համար»:
Նշենք, որ, ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվում 11 գիտական ծրագրերի նախագծեր:
Ցանկում բերված պետական նպատակային 11 ծրագրերի նախագծերից 7-ը գիտական կազմակերպությունների կողմից նախորդ տարիներին իրականացված ծրագրերի շարունակությունն են: