Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ իսկապես ալարում ե՞ք 🙂
Երեկ այս կառավարական կայքում դպրոցների ռուսականացմանն ուղղված նախագծի օգտին կողմ էին մոտ 57 տոկոս, մարդկանց իրազեկումից հետո, դեմերը ավելացան, եւ առավոտյան մոտ 68 տոկոս էր: Աշխատանքային օրվա ընթացքում, ռեժիմի մոբիլիզացիան որոշ արդյունքներ տվեց եւ հիմա 32 տոկոսից հասել են 35-ի: Մենք՝ 65 տոկոս: Կոչ արեցինք մտնել գրանցվել եւ քվեարկել, բայց ընդամենը 301 հոգի է դեմ քվեարկել այս նախագծին (այդ 65 տոկոսի մասին է խոսքը):
Ապշելու բան է, որ այս ճանապարհով Հայաստանի նեոգաղութացման դեմ կարող է արտահայտվել ընդամենը 301 հոգի: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր ասում են, որ դպրոցների ռուսականացումը ստից բան է, դրա դեմ պայքարելու կարիք չկա, գլխավորի դեմ պիտի պայքարել գլխավորի՝ գաղութացման: Բայց երբ հարցնում ես գլխավորը որն է, եւ ինչպես պիտի պայքարել, չեն ասում, գաղտնի են պահում 🙂
Ես համոզված եմ, որ գաղութացման ամենահեշտ ճանապարհներից մեկը լեզուն ստորացնելն է, ինչն էլ հիմա անում են սերժիկները իրենց ենթակա յարմարվողականների հետ:
Խայտառակություն է, որ ինտերնետից օգտվող եւ այս խնդրով հետաքրքրվող մարդկանց 35 տոկոսը ուզում է, որ դպրոցները ոտ դնեն ռուսականացման ուղի: Այդ տոկոսը 2-ից ավել չպիտի լիներ:
Նորից խնդրում եմ մտնել այդ կայքը, գրանցվել, 2 րոպեի գործ է, եւ դեմ քվեարկել այդ խայտառակությանը»: