
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Շիրակի Պետհամալսարանի զավեշտները:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ Շիրակի Պետական Համալսարանում «խորքային անլուծելի հարցեր» չկան… Համաձայն եմ,որ բոլոր հարցերն էլ լուծում ունեն… Սակայն, երբ ԲՈՒՀ-ի ղեկավարի անմիջական մասնակցությամբ ընդունվում են ապօրինի և խայտառակ որոշումներ, որոնք ազդում են ամբողջ մի կրթահամալիրի բնականոն զարգացման գործընթացի վրա, դա արդեն աններելի է և բավական խորքային է…
Ներկայացված փաստաթղթի առաջին և երկրորդ կետերը ոչ միայն անօրինական են,այլև զավեշտալի… Առաջին անգամ ՀՀ-ում ՇՊՀ-ում է ներդրվել «ինտեգրված ձևով»ուսուցումը,որը սակայն ՀՀ-ում գոյություն չունի,իսկ կրեդիտային համակարգով նախատեսված 24-30 ժամի փոխարեն լսարանային ժամերի կրճատման պատճառով դասաժամերը կրճատվել են շաբաթական մինչև 12 ժամի…»: