
armtimes.com-ը գրում է. Այսօր՝ ժամը 08:20-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը պատկանող ավտոբուսը հարվածել է տրոլեյբուսին: Վթարից տուժածներ չկան: Վթարի մասին, սակայն, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ ԱԻՆ-ը ահազանգ չեն ստացել: