ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները 2015 թվականի սկզբում եղել են 2.5 միլիոն դրամ և 2 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա ավարտին հետևյալ տեսքն են ստացել՝ 3 միլիոն դրամ և 2 հազար դոլար:
Վլադիմիր Գասպարյանի եկամուտները 2015 թվականին գոյացել են բացառապես աշխատավարձից, որը կազմել է 7 միլիոն 70 հազար 916 դրամ:
Ոստիկանապետի կինը՝ Սուսաննա Գասպարյանը պարզվում է ամուսնուց հարուստ է: Սուսաննա Գասպարյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 30 միլիոն դրամ, 15 հազար ԱՄՆ դոլար և 24 հազար եվրո:
Սուսաննա Գասպարյանի եկամուտները գոյացել են միայն աշխատավարձից: 2015 թվականին նրա եկամուտները կազմել են 3 միլիոն 309 հազար 396 դրամ: