Ֆրանսուհին Tinder-ին հարցում է արել իր մասին և 800 էջանոց տեքստ է ստացել
Advertisement 1000 x 90

Ֆրանսուհին Tinder-ին հարցում է արել իր մասին և 800 էջանոց տեքստ է ստացել

Ֆրանսիացի լրագրողուհի Ժուդիթ Դյուպորտալը Tinder ծանոթությունների ծառայությունից պահանջել է տրամադրել իրեն վերաբերող բոլոր տվյալները, որոնք կան ընկերության տնօրինության տակ, և ի պատասխան 800 էջ ծավալով փաստաթուղթ է ստացել: Այս մասին նա գրել է The Guardian-ում:

Դյուպորտալը Tinder-ն օգտագործում է 2013 թվականից: Նա նշել է, որ փաստաթղթում եղել են այն բոլոր 1700 հաղորդագրությունները, որոնք նա ուղարկել է այդ ժամանակամիջոցում, ինչպես նաև տեղեկատվություն այն բոլոր տղամարդկանց մասին, որոնք նրան դուր են եկել:

Դեռ ավելին, պահպանվել են ծառայություն նրա մուտքի օրերն ու ժամանակը, տվյալներ նրա կրթության մասին, նրա լայքերը Facebook-ում և լուսանկարներն Instagram-ից:

«Ես ապշել էի, թե ինքս իմ մասին որքան տեղեկատվություն եմ կամավոր հայտնել. սկսած այն վայրերից, որտեղ գտնվել եմ, հետաքրքրություններից և աշխատանքից մինչև նկարները, երաժշտական նախապատվությունները և սիրելի կերակրատեսակները»,- գրել է Դյուպորտալը:

 



Նման նյութեր