Արծրուն Պեպանյան. «Թումանյանը սովորական, ստանդարտ մարդ չէր»
Advertisement 1000 x 90

Արծրուն Պեպանյան. «Թումանյանը սովորական, ստանդարտ մարդ չէր»

Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.

Ով քիչ թե շատ տեղյակ է, գիտի, որ Թումանյանը սովորական, ստանդարտ մարդ չէր:

Առաջարկում եմ ուշադրություն դարձնել 1915-ին գրված բանաստեղծության մեջ հիշատակվող

-աշխարհին ասվելիք խոսքին,

– լուսապայծառ հոգիներին,

– շուրթերն անեծքով չպղծած պոետներին:

…Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

1915