Այսօր՝ սեպտեմբերի 30–ին, գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու սիրելին` ֆիլիպինուհի Արիանա Քաոլին, ամուսնանում են։ Զույգի պսակադրության արարողությունը կայանում է այս պահին։
Նշենք, որ Լևոն Արոնյանի և Արիանա Քաոլինայի պսակադրության քավորը ՀՀ Նախագահ և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է։
Tert.am Life-ը ներկայացրել է պսակադրության առաջին լուսանկարները։ Լևոնն ու Արիանան Սաղմոսավանքում միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին, փոխանակվեցին ամուսնական մատանիներով։ Հարսանեկան խնջույքը կշարունակվի երևանյան ռեստորանային համալիրներից մեկում։ Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով զբաղվել է Արիանան։ Զույգը միասին է արդեն 11 տարի։