SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրը, 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Շինարարների փողոցի թիվ 12 շենքի մոտից հափշտակել են Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հասմիկ Կարապետյանին պատկանող BMW X6 մակնիշի 99 ՕF 999 համարանիշները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան Հ. Կարապետյանը կայանած էր թողել նշված հատվածում և երեկոյան հայտնաբերել է, որ X6-ի վրայից բացակայում են համարանիշները։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: