Մի սպասեք, որ 2027թ. ավտոմեքենայի ղեկին կտեսնեք մարդու, կամ վիրահատություն կատարող մարդու ձեռքեր 2053թ.։
Weforum.org-ը գրում է, որ Օքսֆորդի և Յելի համալսարանում անցկացված հետազոտության համաձայն՝ արհեստական ինտելեկտը որոշակի ժամանակի ընթացքում կսկսի կատարել այս բոլոր աշխատանքները։ Ըստ հետազոտողների՝ հաջորդ 50 տարիների ընթացքում արհեստական ինտելեկտի զարգացման արդյունքում դուրս կմղվեն բազմաթիվ աշխատանքներ։
Արհեստական ինտելեկտն արդեն իսկ գերազանցում է մարդկանց արդյունքները «Angry Birds» հայտնի խաղում։ Հաշված տարիներ անց այն ի վիճակի կլինի թարգմանել խոսքը, բարձրաձայն ընթեցել տեքստը։ 2026թ. այն ի վիճակի կլինի մեքենա վարել, 2056թ.՝ վիրահատություն կատարել, մի քանի տարի անց՝ մաթեմատիկա հետազոտել։
Ուսումնասիրությունը հիմնված է 352 հետազոտողների կարծիքների վրա, թե երբ ապագայի մեքենաները կփոխարինեն մարդկանց։ Գլխավոր հետազոտող Կատյա Գրեյսն ու նրա կոլեգաները նշում են, որ հաջորդ 10 տարիների ընթացքում կավտոմատացվեն մեխանիկական աշխատանքները։ 2024թ. մեքենաները կկարողանան թարգմանություններ կատարել, իսկ 2026թ. Ռոբոտները, հնարավոր է՝ կարողանան ավելի լավ էսսե գրել, քան մարդիկ։ Ավելի համակարգային և ստեղծագործական մոտեցում պահանջող աշխատանքների ավտոմատացումն ավելի երկար ժամանակ կպահանջի։
Ըստ հետազոտողների՝ 2051թ. արհեստական ինտելեկտը կկարողանա ավտոմատացնել մարդու կողմից կատարվող մի շարք գործառույթներ, իսկ 2136թ.՝ մարդու կողմից կատարվող բոլոր աշխատանքները։ «Արհեստական ինտելեկտի զարգացումը տրանսֆորմացիայի կենթարկի ժամանակակից կյանքը՝ փոխելով տրանսպորտը, առողջապահությունը, ֆինանսները և այլն»,- նշել են հետազոտողները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը