Օգտատեր Արթուր Արմինն իր էջում գրում է. «Լսեցի արդեն նախարար դարձած Արմեն Ամիրյանի դիվանագիտորեն լղոզված խոսքը:
Իհարկե Հասմիկ Պողոսյան չէ, սակայն որևէ նոր բան, մոտեցման նոր վեկտոր, նոր մտածողություն չկա՛ր:
Նրա խոսքում կար նո՛ւյն հին բոլշևիզմի ժամանակների բույրը (այսօրվա մասնավոր սեփականության, գործարարի նեոբոլշևիզմով համեմաված), որը երբեմն կարոտում ենք, այսօրվա հայկական հեռուստատեսությունների կողմից համատարած տարածվող էժանագին շինծու սերիալների ու ռաբիզի աղբի պատճառով»: