Պատանի երգչուհի Մեգին ներկայացրել է իր նոր` «Երազանքներ» տեսահոլովակը, որը նկարահանել է Արմեն Վիրաբյանը։ Երաժշտության հեղինակը Արմեն Վիրաբյանն է, խոսքերը գրել է Գայանե Դանիելյանը, գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը։
Մայրիկի` «Միս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի ջանքերով Մեգիի տեսահոլովակի պրեմիերան ազդարարվեց փակ շնորհանդեսով, որին ներկա էին նրա ընկերներն ու հարազատները։ Tert.am Life–ը ներկայացրել է միջոցառման հետաքրքիր պահերը։
Միջոցառման կազմակերպչական հարցերով զբաղվել է Իրինան։ Հյուրերի ուշադրությունը գրավում էր Մեգիի` հետաքրքիր դիզայնով մեծ տորթը, որը ևս խորհրդանշում էր տեսահոլովակը։
Ցերեկույթի ընթացքում Մեգին երգեց` ներկայացնելով իր արդեն հայտնի երգերը։ Շնորհանդեսի ժամանակ պատանի երգչուհուն անակնկալ էր սպասվում։ Նա հենց այդ պահին իմացավ, որ իր նոր երգերից մեկը դարձել է «Ես քեզ սիրում եմ» խորագրով նոր ֆիլմի սաունդթրեքը։
Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Պարզ լճում։ Մեգին պատմում է, որ նկարահանումներն իրականացել են ջերմ մթնոլորտում, ստեղծագործական թիմը բազմաթիվ հետաքրքիր պահեր է ունեցել, իսկ ամենազավեշտալին եղել է այն պահը, երբ Մեգին նավակից ընկել է լճի մեջ։) Միջադեպն ավարտվել է առանց լուրջ հետևանքների։
Երգչուհին ասում է, որ նկարահանումների վայրը պատահական չեն ընտրել, քանի որ բնությունը ստիպում է երազել։ Այն ներդաշնակություն և հանգստություն է բերում։
Ամբողջությամբ՝ life.tert.am