5 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն սկսնակ ձեռնարկատերերին հաջողության հասնել
Advertisement 1000 x 90

5 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն սկսնակ ձեռնարկատերերին հաջողության հասնել

Հաջողակ բիզնեսմենների ոգևորիչ խորհուրդները նրանց, ովքեր ցանկանում են բիզնես սկսել

Ծրագրեք ձեր գործողությունները

Լավ ստարտափ ստեղծելու համար անհրաժեշտ է հստակ նպատակ ունենալ: Սակայն սա դեռ գլխավորը չէ: Շատ կարևոր է կազմել գործողությունների ծրագիր՝ նպատակին հասնելու համար: Նախքան ակտիվ գործողություններ սկսելը, ստեղծեք ռազմավարություն: Բիզնես-ծրագրի կազմումը կօգնի խուսափել հնարավոր սխալներից և հասնել ցանկալի արդյունքներին:

Այսօր ինչ-որ մեկը նստում է ստվերում, որովհետև շատ տարիներ առաջ ինչ-որ մեկը այնտեղ ծառ է տնկել, – ասում է ձեռնարկատեր և խոշոր ներդրող Ուորեն Բաֆետը։

Գովազդեք ձեր բիզնեսը

Ոչ ոք չի իմանա ձեր արտադրանքի կամ ծառայությունների մասին, եթե չպատմեք դրանց առավելությունների մասին:Այսօր ինքնագովազդի լավագույն միջոցը սոցցանցերն են: Այնտեղ ձեր մասին թիրախային հաճախորդները կիմանան:

Հաշվի առեք հաճախորդների հետաքրքրությունները

Յուրաքանչյուր ստարտափի առաջին խնդիրը հաճախորդների պահանջները բավարարելն է: Լավ փոխհարաբերություները հաջողակ բիզնեսի բանալին են:

Բիզնեսի նպատակն է ստեղծել և պահպանել հաճախորդին,- ասում է տնտեսագետ և գրող Պիտեր Դրուկերը։

Մի վախեցեք ռիսկի գնալուց

Սկզբից ստիպված կլինեք անել բազմաթիվ ռիսկային քայլեր: Ձեր առջև կարող է բարդ ընտրություն լինել, բայց մի վախեցեք սխալվելուց: Մի հանձնվեք և շարունակեք առաջ շարժվել:

Աշխարհում, որը փոխվում է շատ արագ, անհաջողության մատնվելու գլխավոր պատճառը ռիսկի չգնալն է,- ասում է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Մի կորցրեք ոգու ուժը

Ինչ-որ մեկը կկասկածի ձեր հաջողության վրա, ինչ-որ մեկը կքննադատի ձեզ, նույնիսկ կփորձի կանգնեցնել ձեզ:

Ուշադրություն մի դարձրեք անառողջ քննադատության վրա: Եթե որոշել եք ինչ-որ բան ձեռնարկել, շարժվեք ձեր նպատակին հասնելու համար: Ես վստահ եմ, որ հաջողակ ձեռնարկատերը անհաջողակից տարբերվում է համբերատարությամբ և կայունությամբ:

newmag.am