Armtimes.com-ը դեռ օրեր առաջ հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դիմում է ներկայացրել ԱԺ-ին Երեւանում վարձակալած բնակարանի գումարը փոխհատուցելու հարցով: Այնուհետ ներկայացրեցինք բոլոր այն պատգամավորների ցանկը, ովքեր նույն հարցով դիմել էին ԱԺ-ին: Ցանկից տեղեկացանք, որ Ղուկասյանը ետ է վերցրել իր դիմումը: Այսօր էլ Հրապարակը գրեց, որ Գագիկ Ծառուկյանը խիստ բարկացել է իր խմբակցության պատգամավորների վրա, ովքեր դիմել են այս հարցով Ազգային ժողով:
Armtimes.com-ը ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք խմբակցության ղեկավարը դիտողություն է արել պատգամավորներին:
«Նախ ուզում եմ խոսել այն մասին, որ այդ վարձի հարցով ԱԺ դիմել էին տարբեր քաղաքական ուժերի պատգամավորներ, բայց չգիտես ինչու ԶԼՄ-ները ուշադրությունները սեւեռեցին միայն Վարդեւան Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի վրա: Պետք է նշեմ, որ Վարդեւան Գրիգորյանն ընդհանրապես չի դիմել, իսկ Վարդան Ղուկասյանն իր դիմումը ետ է վերցրել սեպտեմբերի 25-ին: Այս հարցի հետ կապված դեռ պարոն Ծառուկյանի հետ չենք խոսել, որպեսզի նրա դիրքորոշումը իմանանք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: