Որտեղի՞ց Արարատի մարզպետի տեղակալին $20.000՝ մեքենա գնելու համար. բնակիչները՝ ապօրինությունների մասին
Advertisement 1000 x 90

Որտեղի՞ց Արարատի մարզպետի տեղակալին $20.000՝ մեքենա գնելու համար. բնակիչները՝ ապօրինությունների մասին

Asekose.am-ի ընթերցողներից մեկն ահազանգում է այն մասին, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի առաջին տեղակալ Աշոտ Վարդանյանը, ով մարզպետի ամենահավատարիմներից մեկն է,  մի քանի ամիս առաջ գնել է BMW մակնիշի 20.000$ արժողությամբ թանկարժեք մեքենա:

Արարատ մարզի բնակիչները հետաքրքրվում են, թե ի՞նչ միջոցներով է վերջինիս հաջողվել դա անել: Ավելին, բացի թանկարժեք մեքենայից՝  Աշոտ Վարդանյանն ունի մի քանի անշարժ գույք Արտաշատ քաղաքում և իր ծննդավայր Մխչյան գյուղում: Սակայն այսքանով Աշոտ Վարդանյանին ուղղված հարցերը չեն սպառվում, վերջինիս որդին՝ Էդգարը, չի ծառայել բանակում՝ անհայտ պատճառներով:

Բնակիչների կարծիքով՝ այդ հարցոմ, հավանաբար, օգնել են ծանոթ-բարեկամական կապերը: Նշվում է, որ Էդգարը պարբերաբար օգտվում է հոր՝ պետական համարանիշներով ծառայողական մեքենայից՝ անձնական նպատակներով, այն դեպքում, որ կարող է վարել իրենց սեփականը, ոչ թե համայքին պատկանողը:

Ավելի մանրամասն՝ asekose.am