400 000 դոլար արժեցած Հայաստանի «Ազգային բրենդի» լոգոտիպը մինչ այժմ չի կիրառվում. tert.am
Advertisement 1000 x 90

400 000 դոլար արժեցած Հայաստանի «Ազգային բրենդի» լոգոտիպը մինչ այժմ չի կիրառվում. tert.am

Հայաստանի Ազգային բրենդի լոգոտիպը, որը, ըստ դրա ստեղծման համար պատասխանատուների հավաստումների, պետք է կիրառվեր մինչև 2015 թվականի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, քանի որ հատկապես «կարևորվում էր Հայաստանը միջազգային արենայում ճիշտ թիրախավորելու և տեղեկատվական հոսքերից այդ պահից առավելագույն արդյունավետությունը քաղելը», մինչև օրս չի օգտագործվում։

Դրա մասին Tert.am-ին հայտնել են Հայաստանի զարգացման հիմնադրամից, որը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի իրավահաջորդն է վերջինիս լուծարումից հետո… Թե ինչ ճակատագրի արժանացավ Հայաստանի «Ազգային բրենդի» լոգոտիպը, որի ստեղծման մասին տեղեկատվությունը տարածվել էր դեռևս հինգ տարի առաջ՝ 2012-ին, իսկ դրանից  4 տարի անց՝ նախորդ տարի, այն ներկայացվել է հանրությանը: Եվ չնայած այդ հանգամանքին, որ հեղինակ ընկերության ղեկավարությունն այն ներկայացրեց հանրությանը՝ որևէ տեղ լոգոտիպն առայժմ չի օգտագործվում:

Ամբողջությամբ՝ tert.am