Հոկտեմբերի 3-ին, ժամը 03:37-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մանթաշյան 1-ին փողոցի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է` կտրելով դաստակի երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ 1983 թ. ծնված Կ. Ս.-ը բնակարանի իր ննջասենյակում ինքնասպանության փորձ է արել՝ վնասելով ձախ ձեռքի բազկերակները:
Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: