ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Facebook-յան իր էջում մի գրառում է կատարել, որն, ըստ էության, վերաբերվում է երկրում արագ փոփոխությունների հնարավորությանը:
«Ամեն անգամ, երբ լսում եմ կարծիքներ, թե այս կամ այն խնդիրը հնարավոր է շատ արագ լուծել, կամ, հակառակը` մեր երկրում կուտակված հիմնախնդիրները արագ լուծելու հնարավորություն օբյեկտիվորեն չկա, ակամա հիշում եմ ճապոնական ասացվածքը. «Արագը նույն դանդաղն է, բայց` առանց ընդմիջումների»: Խնդիրը լուծման տեմպը չէ, այլ հետևողականությունը, հայտարարված ուղեգծից ու ընդունած որոշումներից չշեղվելը: Որևէ հիմնախնդրի լուծման շատ ճիշտ ու արդյունավետ որոշումներ մեզանում շատ են կայացվել, դրանց իրականացման ծրագրերն էլ են հայտարարվել, բայց, ցավոք, երբեմն օբյեկտիվ, իսկ ավելի հաճախ` սուբյեկտիվ պատճառներով կամ պատճառաբանություններով այնքան «ընդմիջումներ» ու «դադարներ» են եղել, որ խնդրի լուծումը ոչ միայն դանդաղել է, այլ ընդհանրապես չի լուծվել: