Հյուսիս-արևելյան Իտալիայի բնակչուհի Էլիզա Ջիրոտտոն իր դստեր՝ Աննայի, հետ միայն մեկ Սբ ծնունդ է անցկացրել և մեկ ծննդյան օր, երբ իմացել է, որ իրեն շատ քիչ է մնացել ապրելու: Բանն այն է, որ 40-ամյա մոր մոտ հայտնաբերել են կրծքագեղձի քաղցկեղ և հաղթել հիվանդությանը նրան այդպես էլ չի հաջողվել, հաղորդում է Mirror-ը:
Մահվանից առաջ Էլիզան իր մեկամյա դստերը ամեն Սբ Ծննդի ու ամեն ծննդյան օրվա նվերներ է թողել, որպեսզի աղջիկը միշտ հիշի իր մասին և զգա իր ներկայությունը: Ըստ մոր մտահղացման, Աննան անակնկալներ կստանա առաջիկա 17 տարվա ընթացքում:
Էլիզան իմացել է այն մասին, որ իրեն շատ քիչ է մնացել ապրելու ամուսնանալուց մեկ ամիս անց: Ալեսսիո Վինչենցոտտոն պատմել է, որ իր կինը գրքեր, խաղալիքներ ու տիկնիկներ էր ընտրում, որոնք իրենից պետք է ստանա նրա դուստրը:
Այսպես, օրինակ, Աննայի 18-ամյակին Էլիզան պատրաստել է գլոբուս՝ գնդասեղներով, որոնք ցույց էին տալիս այն վայրերը, որտեղ պետք է այցելի իր դուստրը: Բացի այդ, կինն ամեն նվերի համար հատուկ շնորհավորանք է մտածել և գրել մայրական ղեկավարության ամբողջ երկու գիրք: Էլիզան անմասն չի թողել նաև ամուսնուն՝ ամբողջ տնով մեկ թաքցնելով նամակները: