
Խոր Վիրապում չինուհուն բռնաբարելու մեջ մեղադրվողը ամուսնացած է, ունի մեկ որդի. aravot.am
| Դիտվել է`


Aravot.am-ի տեղեկություններով, Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը, որն այսօր ձերբակալվել է նախօրեին չինուհուն բռնաբարելու կասկածանքով, երկար տարիներ բնակվում էր ՌԴ-ում: Նա ամուսնացած է ռուս կնոջ հետ, ունի մեկ որդի: Խաչիկ Տերտերյանը վերջերս է վերադարձել Հայաստան, զբաղվում էր հողագործությամբ: Նրա եղբայրը՝ Վազգեն Տերտերյանը, մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունները, ասաց.
«Որ ճիշտն ասեմ, ես տեղյակ էլ չեմ, ինչ կապ է ունեցել այդ չինուհու հետ, ինքը դաշտում է եղել, ինչքան գիտեմ՝ այդ աղջիկը բողոք չունի: Եղբայրս նոր էր եկել Հայաստան: Ինքը դաշտում է եղել, հող է մշակում, մայրուղու վրա էլ առեւտուր է անում, չգիտեմ՝ տաքսի վարել է, թե չէ: Ես ուրիշ տեղեկություններ չունեմ: Նորություն էր սա ինձ համար, հավանական է, որ իրար հետ կապ էլ չեն ունեցել»:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ