Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ժամանակ ասել է. «Եթե ինձ ազգի դավաճան ասող մարդ կա, բացահայտ ասում եմ՝ պատասխան եք տալու»:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Արտյոմ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ՝ թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները, ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետև կծել-վարակել են, որտեղ մինչև չսապոնվես էդ ոհմակից ինչ- որ մեկին՝ ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչև նուրբիկ տղա չլինես ու հոնքերդ չհանես՝ ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչև քֆուր չտան՝ չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են, երբ իմանում են որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը:
Հ.Գ. Էս ցուցակն անվերջա, բայց էսքանն արդեն հերիքա, որ էլ չուզեմ երեխեքս էս երկրում մեծանան»:
Այս գրառումից օրեր անց՝ հուլիսի 7-ին, նա նշանակվել էր ՀՀ սպորտի նախարարի խորհրդական, սակայն հուլիսի 13-ին ազատվել էր: