iPhone օգտագործողներն այսուհետ կկարողանան անանուն շրջել ինտերնետում
Advertisement 1000 x 90

iPhone օգտագործողներն այսուհետ կկարողանան անանուն շրջել ինտերնետում

Opera ընկերությունը հայտարարել է iOS-ի համար նոր հավելվածի թողարկման մասին: Այն կոչվում է Opera VPN և թույլ է տալիս օգտատերերին անվտանգ և անանուն կերպով մուտք գործել համացանց, օգտվել հասարակական Wi-Fi ցանցերից։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի վերջին ընկերությունը հայտնել էր Opera դիտարկչի համար նախատեսված VPN-ի փորձնական տարբերակի թողարկման մասին:

Հավելվածը հասանելի է մի շարք երկրներում անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն, պորտուգալերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով: Opera VPN-ում հասանելի են գտնվելու վայրի վիրտուալ տեղորոշման հինգ տարբերակներ` ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Սինգապուր և Նիդերլանդներ:

Այս ամենից բացի հավելվածը թույլ է տալիս արգելափակել համացանցային գովազդը Safari, Chrome և մի շարք այլ հավելվածներում:

ittrend.am