22-ամյա Վիլլիեն Մաթիասը հեռախոսով նկարում էր հարևանի հետ վեճը, ով մեղադրում էր իրեն բամբասանքներ տարածելու համար, սակայն աղջիկն անգամ չէր կարող պատկերացնել, որ խցիկին կհայտնվի իր մահը: Կադրերից երևում է, թե ինչպես տղամարդը, ում զոհվածը Ջուլիանո էր անվանում, բարձրացնում է շապիկը, հանում ատրճանակը և դիմահար կրակում, հաղորդում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ-արևելքում, Սանտանա-դե-Կատագուասեսում: Վիլլիենը ցանկանում էր հետո տեսագրությունը ցույց տալ ամուսնուն, ապացուցելու համար, որ հարևանը մեղադրում է իրեն չարածի համար և վիրավորում է: Սակայն արդեն երկու րոպե անց վեճը հսկողությունից դուրս է գալիս և երեք երեխայի մայրը կրակոց է ստանում գլխին: Վիլլիենը մահացել է մի քանի ժամ անց, հիվանդանոցում:
40-ամյա տղամարդը դեպքի վայրից փախուստի է դիմել, սակայն վերջում նա ասել է՝ հիմա դու դժոխք կգնաս, սատանա: Տեսագրությունն ավարտվում է նրանով, որ զոհվածին օգնության է վազում անհայտ մի կին, ով էլ կանչել է շտապօգնություն: Շուտով կասկածյալը ձերբակալվել է: