Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժած 6 քաղաքացիների վիճակը գնահատել են բավարար, նրանց դուրս են գրել: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսում եղել է 16 մարդ: ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 7 քաղաքացի: Տուժածներից 6-ը սպասարկվել են ամբուլատոր պայմաններում: Հինգ քաղաքացի սպասարկվել է Միներալնիե Վոդի և մեկը՝ Պյատիգորսկի կլինիկական հիվանդանոցում: Նրանց մոտ ախտորոշել են մարմնի տարբեր հատվածների սարջարդեր, քերծվածքներ: Բոլորի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նրանք դուրս են գրվել:
Այժմ մեկ տուժած դինամիկ հսկողության տակ է գտնվում Պյատիգորսկի կլինիկական հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը ևս բժիշկները գնահատում են բավարար: