«Ինչքան հասկացա, այսօր Ուսուցչի տոնին նվիրված միջոցառմանը ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցել։
Մինչդեռ ուժային ոլորտի աշխատողների մասնագիտական տոներին նվիրված միջոցառումներին մասնակցում են Նախագահի կամ վարչապետի մակարդակով։ Եվ սա այն դեպքում‚ երբ տնօրենների և ուսուցիչների առյուծի բաժինը հանրապետական են և հարվածի տակ ընկան ընտրություններից առաջ։ Միայն ԱԺ նախագահն է ընդունել մի քանի մանկավարժի։ Կրթության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը խորանում է»։