Apple-ը թողարկել է նորացված ծրագրային ապահովում, որը պետք է վերացնի խափանումները Apple Watch 3 նոր «խելացի» ժամացույցների ցանցային միացումներում:
Խնդիրն առաջանում էր հասարակական վայրերում, օրինակ, հյուրանոցներում ու սրճարաններում, չհեղինակազորված Wi-Fi ցանցերին միանալու
փորձ կատարելիս:
Apple-ը այդ անսարքությունների առկայությունն ընդունել է երկու շաբաթ առաջ: Ծրագրային ապահովման նոր տարբերակը՝ watchOS 4.0.1-ը, պետք է խնդիրը լուծի «ոչ հաճախ հանդիպող դեպքերում», երբ այն առաջանում է, ինչի մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում: