Իզաբելլա Աբգարյան. «Սա այն փոսերն են, որ դեռ հունիս ամսին խոստացել էիք վերացնել» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իզաբելլա Աբգարյան. «Սա այն փոսերն են, որ դեռ հունիս ամսին խոստացել էիք վերացնել»

Իզաբելլա Աբգարյանի գրառումը.

«ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ֊ի աշխատակազմը՝ հարգելի թաղապետ Hovhannes Vardanyan ֊ի գլխավորությամբ հրավիրվում են մեքենայիս գնդաձև վահանների և ամորտիզատորներից մեկի յոթուքառսունքին, որոնք մի շաբաթ առաջ հրաժեշտ տվեցին կյանքին երկարատև փոսընկումներից հետո։

Խնդրվում է, որպես հարգանքի նշան մեքենայիս հանգուցյալ մասերի, արարողության վայր ժամանել ցածր սեդաններով՝ յուրաքանչյուրը մեկ անգամ գցելով լուսանկարներում պատկերված փոսերի մեջ։

Հարգանքով՝ Սկյուռիկ Արաբկիրցի

Հ.Գ. Սա այն փոսերն են, որ դեռ հունիս ամսին խոստացել էիք վերացնել՝ տալով հետևյալ պատասխանը.

«Հարգելի Իզաբելլա,

Այժմ ընթանում են Կոմիտասի պողոտայի և հարակից փողոցների փոսալցման աշխատանքները, որոնք ավարտելուն պես կանցնենք բակային տարածքներ»։

Հ.Գ 2 Որ ձյուն դրեց, չեն երևալու փոսերը ու աղետ կսկսվի շուրջ 6 շենքի բնակիչների մեքենաների համար»։



Նման նյութեր