iPhone-ի և iPad-ի վրա կհայտնվեն նոր էմոձիներ
Advertisement 1000 x 90

iPhone-ի և iPad-ի վրա կհայտնվեն նոր էմոձիներ

iPhone-ի և iPad-ի համար Apple iOS գործառական համակարգի նորացված տարբերակում կհայտնվեն հարյուրավոր նոր էմոձիներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

iOS 11.1 նորացման թողարկմամբ օգտատերերին հասանելի կդառնան ավելի արտահայտիչ սմայլիկներ, սեռային առումով չեզոք կերպարներ, տարատեսակ հագուստ և ուտելիք, կենդանիներ, հեքիաթային էակներ և բազմաթիվ այլ բաներ: Բացի այդ, ինչպես հայտնել են ընկերությունում, նորացման մեջ տեղ կգտնեն խորհրդանիշեր, որոնք ներկայացվել էին էմոձիների համաշխարհային օրը, այդ թվում՝ գլխաշորով կին, մորուքով անձ և զոմբի:

iOS 11.1-ում նաև կհայտնվի նոր ժեստ՝ «Ես սիրում եմ քեզ», որի համար հիմք է դարձել ամերիկյան ժեստերի լեզվով համապատասխան արտահայտությունը: Նոր էմոձիները հաջորդ շաբաթ կհայտնվեն iOS 11.1-ի բետա-տարբերակներում և հասանելի կլինեն iOS-ի, macOS-ի և watchOS-ի Like 0 Tweet Համօգտագործել համար (գործառական համակարգ, որով աշխատում են Apple Watc-երը) ծրագրային ապահովման հաջորդ նորացումներում: