Ընտանի կատուներն օրական ավելի քան 1 մլն թռչուն են ոչնչացնում Ավստրալիայի տարածքում, այդ թվում նաև փետրավորների 71 տեսակի առանձնյակների, որոնց այսօր անհետացում է սպառնում: Այդ մասին ասված է Biological Conservation հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մենք բոլորս գիտենք, որ կատուները մշտապես սպանում են թռչուններին, բայց մենք ցույց ենք տվել, որ ամբողջ մայրցամաքի մակարդակով նրանց
զոհերի թիվը պարզապես ուղեղում չի տեղավորվում: Ամենայն հավանականությամբ կատուներն ուղղակիորեն նպաստում են թռչունների բազմաթիվ
տեսակների թվաքանակի կրճատմանը: Մենք առաջարկում ենք «անկատու գոտի» ստեղծել նրանց փրկելու համար»,- հայտարարել է Ավստրալիայի
Չառլզ Դարվինի համալսարանի աշխատակից Ջոն Վոյնարսկին:
Ինչպես նշում են գիտնականները, այսօր Երկրի վրա, բացի մարդկանցից, գերակշռում են նաև այն կենդանիները, որոնց մարդն ընտելացրել է իր
էվոլյուցիայի ընթացքում՝ կատուները, շները, ընտանի մյուս կենդանիները և թռչունները:
Ընթացիկ գնահատումներով՝ միայն ԱՄՆ-ում ապրում են շուրջ 163 մլն ընտանի կատուներ և շներ, ինչպես նաև մոտավորապես 60 մլն վայրիացած կատուներ, որոնք փախել են կամ լքվել տերերի կողմից: