«Ջաղինյանը КВН-շիկա, բայց ռաբիս չի». Ֆերդինանտ Առաքելյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ջաղինյանը КВН-շիկա, բայց ռաբիս չի». Ֆերդինանտ Առաքելյան

«Ում փողը տվել են՝ նա էլ թող նայի: Ես նման ցածրորակ հաղորդում չեմ նայում և խորհուրդ չեմ էլ տա: Եթե անողի արյան մեջ առկա է ռաբիսը, ուրեմն պղտոր է իր արյունը»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն՝ անդրադառնալով Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքով հեռարձակվող, մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» հաղորդմանը:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի համոզմամբ՝ ամեն ինչ ռաբիսի մակարդակի է իջել:

«Ջաղինյանը ռաբիս տղա չի, КВН-շիկա, բայց ռաբիս չի: Այդ հասկացողությունը պետք է հանել ժողովրդի միջից: Դա  ողբերգություն է. այն ի՞նչ կապ ունի Նարեկացու, Քուչակի, Կոմիտասի հետ: Ասում են ժողովուրդը սիրում է ռաբիս. սիրում է, թող տանը լսի, դա չի նշանակում, որ հեռուստաալիքով պետք է ցույց տան»:



Նման նյութեր