Հովհաննես Դավթյանը` «3/OFF»-ի ժամանակ Նարեկ Հախնազարյանին չճանաչելու և դրա շուրջ բարձրացված աղմուկի մասին
Advertisement 1000 x 90

Հովհաննես Դավթյանը` «3/OFF»-ի ժամանակ Նարեկ Հախնազարյանին չճանաչելու և դրա շուրջ բարձրացված աղմուկի մասին

«Ոչ մի բան չեմ ուզում մեկնաբանել: Ես չգիտեմ, թե ով է այդ հրապարակման հեղինակը, նման նյութեր կարդալու ժամանակ չունեմ էլ: Պարզապես այդ պահին տեղը չբերեցի, թե ով է, հետո հասկացա, թե ում մասին է խոսքը, անուն-ազգանունով չգիտեի տվյալ մարդուն»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց դերասան Հովհաննես Դավթյանը` անդրադառնալով համացանցում հայտնված «Ամոթ է…Հովհաննես Դավթյանը չի ճանաչում Նարեկ Հախնազարյանին» վերնագրով հրապարակմանը:

Նյութի հեղինակը նշել էր, որ «3 OFF» հաղորդման ժամանակ Հովհաննեսը չէր ճանաչել թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանին: «Հովո ջան, բոլորին ձեռ առնելուց առաջ դրա համար մի պահ հայելու մեջ նայի ու քո գիտելիքները ստուգի ու լինելով արվեստագետ, դու ուղղակի իրավունք չունեիր Նարեկին չիմանալու»,- նշված էր հրապարակման մեջ:

Անդրադառնալով հաղորդման ժամանակ Նարեկ Հախնազարյանի վերաբերյալ իր հնչեցրած` «Էս ո՞վ ա» արտահայտությանը, դերասանը նշեց.

«Էս ո՞վ ա»  արտահայտությունը կարող է ցանկացած մարդ անել, երբ չի ճանաչում ինչ-որ մեկին: Շատ հանգիստ կարող է որևէ մեկը կարդալ Հովհաննես Դավթյան անունը և ասել ` էս ո՞վ ա, բայց հետո երբ ասեն, թե որ արտիստն է, հասկանա` ում մասին է խոսքը»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասան Հովհաննես Դավթյանը: